Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Գոդոյի՞ն, թե՞… սպասելիս

Գոդոյի՞ն, թե՞… սպասելիս
27.10.2023 | 09:52

Մասնագետները հերքում են առասպելն այն մասին, թե սուրճը վնասակար է սրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող իշխանավորների և նրանց հարազատների համար։ Նրանք խորհուրդ են տալիս սուրճից հրաժարվել նրանց, ովքեր ունեն, օրինակ, թրթռացող առիթմիա իշխանությունը կորցնելու վախից։

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյան ջան, բարեկամս, մասնագետները հիմա լրջորեն աշխատում են այն խնդրի վրա, թե սուրճը օգտակար է հանրահավաքից հետո լայվով խմե՞լ, թե՞ հանրհավաքից առաջ, որպեսզի իշխանության կորստի վախից թրթռացող առիթմիայով տառապողները չձերբակալեն, հետո էլ չկալանավորեն ու դարձնեն քաղբանտարկյալ...

Գոդոյին, կներեք ազատ խոսքի ու մարդու իրավունքների սուրճի գծով մասնագետի կարծիքին սպասելիս...

Ռոբերտ ՄԵԼՔՈՄՅԱՆ

Դիտվել է՝ 6389

Մեկնաբանություններ